Դեպի Վերև
Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբէր » 10 » «Յունայթեդ»-ը պատրաստ է հրաժարվել վան Պերսիի ծառայություններից, եթե..
14:03
«Յունայթեդ»-ը պատրաստ է հրաժարվել վան Պերսիի ծառայություններից, եթե..
«Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Բարսելոնա»-ն բանակցություններ են սկսել` Հոլանդիայի հավաքականի 30-ամյա հարձակվող Ռոբին վան Պերսիի տրանսֆերի շուրջ: Այդ մասին է հայտնում Sport-ը:

Նախօրեին հայտնի է դարձել, որ հարձակվողը դիմել է «կարմիր սատանաներ»-ի ղեկավարներին` այլ ակումբ տեղափոխության թույլտվություն ստանալու խնդրանքով: Նշվում է, որ «Յունայթեդ»-ը պատրաստ է հրաժարվել ֆուտբոլիստի ծառայություններից, եթե նրա տրանսֆերի դիմաց 45 մլն եվրո ստանա:

Կատալոնական ակումբն արդեն տեղեկացվել է պայմանի մասին և դադար է վերցրել: Ընթացիկ մրցաշրջանում վան Պերսին 11 հանդիպում է անցկացրել Անգլիայի առաջնության շրջանակներում, 7 գոլ խփել և գոլային 2 փոխանցում կատարել:
Դիտումներ: 353 | Ավելացրեց: Admin(Ռունի) | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: