«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Էշլի Յանգը կարծում է, որ ընթացիկ մրցաշրջանում թիմի անհաջողությունների համար պատասխանատու է ոչ միայն գլխավոր մարզիչը:
«Իհարկե, ամեն ինչի համար պատասխանատվություն են կրում ֆուտբոլիստները, չէ՞ որ հենց նրանք են դուրս գալիս խաղադաշտ: Բոլորս միասին պետք է պատասխանատվություն կրենք մեր արդյունքների համար: Մենք միասին ենք հաղթում և միասին պարտվում»,-Յանգի խոսքերը մեջբերել է Sky Sports-ը: