13:53 Խավիեր Էրնանդեսը` Ճապոնիա-Մեքսիկա հանդիպման լավագույն խաղացող | |
Մեքսիկայի հավաքականի հարձակվող Խավիեր Էրնանդեսը, ով դուբլ է հեղինակել Ճապոնիայի ընտրանու դեմ խաղում, ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող: Ֆուտբոլիստն իր ակտիվում գրանցել է նաև 31 փոխանցում, 5 հարված դարպասին: Հիշեցնենք` Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության խմբային փուլի երրորդ տուրի շրջանակներում Մեքսիկայի հավաքականն առավելության է հասել Ճապոնիայի ընտրանու նկատմամբ: Խաղն ավարտվել է 2:1 հաշվով: Մեքսիկայի ընտրանին խմբում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը, ճապոնացիները ` չորրորդ: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |