Դեպի Վերև
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 4 » Վիլյան և 25 մլն եվրո Ռունիի դիմաց
15:01
Վիլյան և 25 մլն եվրո Ռունիի դիմաց
Քանի դեռ Մանչեսթեր Յունայթեդի նորանշանակ գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը փորձում է համոզել Ռունիին, որ վերջինս մնա անգլիական ակումբում, Բարսելոնայում առաջարկ են պատրաստում ՈՒեյնին ձեռք բերելու համար:

Բարսան, գիտակցելով, որ Ռունիին ձեռք բերելու հարցում հիմնական մրցակից Չելսիի հետ ֆինանսական տեսանկյունից չի կարող մրցակցել, մտադիր է գործարքի մեջ ներառել Դավիդ Վիլյային, ում դիմաց առայժմ ոչ մի ակումբ չի ցանկանում վճարել կատալոնական ակումբի պահանջած 12 մլն եվրոն:

Եթե Դևիդ Մոյեսին հետաքրքրի Վիլյան, ապա Բարսելոնան առավելություն կստանա Չելսիի հետ մրցակցությունում: Բացի այդ, Ռունին միշտ էլ չի թաքցրել, որ համակրում է կատալոնական ակումբին, ինչը Ռոսելին և նրա թիմին հույս է ներշնչում, որ կհաջողվի առաջ անցնել Չելսիից:

The Sun. Յունայթեդը չի բավարարի Ռունիի պահանջները

Sport - ի տեղեկությանը զուգահեռ բրիտանական The Sun - ը տեղեկություն է տարածել, ըստ որի Յունայթեդին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ մանչեսթերյան ակումբը չի պատրաստվում բավարարել Ռունիի պահանջները:

"Նախորդ անգամվա նման չի լինի: Այն ժամանակ Յունայթեդն ամեն ինչ արեց, որպեսզի պահի նրան: Այս անգամ նա արդեն այն խաղացողը չէ, իսկ շատ մարդիկ էլ սկսում են կորցնել համբերությունը", - ասել է մանչեսթերյան ակումբին մոտ կանգնած անձը:
Դիտումներ: 389 | Ավելացրեց: Մոդեր(ՎանՊերսի) | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: