«Մանչեսթեր Յունայթեդի» և Հոլանդիայի հավաքականի հարձակվող Ռոբին Վան Պերսին, ով դարձել է ազգային թիմի նոր ավագը, պատմել է, որ ոչ մի խնդիր չունի հավաքականում իր թիմակից Ուեսլի Սնեյդերի հետ։
Վերջինիս, հիշեցնենք, «նարնջագույնների» գլխավոր մարզիչը Լուի վան Գալը զրկել է ավագի թևկապից:
«Սնեյդերի հետ մենք վաղուց ենք ծանոթ և հիանալի հարաբերությունների մեջ ենք: Թիմում՝ ավագի փոփոխությունից հետո զրուցել եմ նրա հետ: Վստահ եմ, որ և՛ ես, և՛ մարզիչները, և՛ ֆուտբոլիստները կօգնենք նրան:
Իհարկե՛, Ուեսլին շարունակում է մնալ համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ», -ասել է Վան Պերսին:
13:26 ՎԱՆ ՊԵՐՍԻ. ԱՎԱԳ ԴԱՌՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ՝ ՉԵՆ ՏՈՒԺԵԼ ՍՆԵՅԴԵՐԻ ՀԵՏ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՍ | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |