23:14 Տիագոն հաջորդ շաբաթ կդառնա «Ման. Յունայթեդի» ֆուտբոլիստ | |
Ամենայն հավանականությամբ, «Բարսելոնայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան հաջորդ շաբաթվա ընթացքում կհամալրի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմը: Իսպանական ԶԼՄ-ները պնդում են, որ 22-ամյա խաղացողն արդեն հայտնել է կատալոնական ակումբի ղեկավարությանը, որ տեղափոխվելու է Մանչեսթեր, այլ ոչ թե Մյունխենի «Բավարիա»: Ակնկալվում է, որ առաջիկա օրերին ֆուտբոլիստի գործակալը, ինչպես նաև «Յունայթեդի» ու «Բարսելոնայի» ներկայացուցիչները կավարտեն գործարքը, որի համաձայն' «կարմիր սատանաները» Ալկանտարայի համար կվճարեն 18 մլն. եվրո: Անձամբ Տիագոն էլ ակումբի հետ կկնքի հինգ տարվա պայմանագիր: Ըստ ամենայնի' գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի հաջորդ շաբաթվա ընթացքում: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |