17:19 Շմեյխել. Մոյեսը պետք է ոչ թե գնի, այլ վաճառի ֆուտբոլիստների | |
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելը կարծում է, որ թիմի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսն առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ պետք է վաճառքի հանի մի շարք ֆուտբոլիստների տրանսֆերային իրավունքները: «Կարծում եմ, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակի ակումբի համար բարդ կլինի նոր ֆուտբոլիստների գնել: Բարձրակարգ ֆուտբոլիստերն ադ ընթացքում պատրաստ կլինեն հեռանալ իրենց թիմերից միայն շահավետ առաջարկների դեպքում: Ըստ իս, ձմռանը Մոյեսը պետք է ոչ թե գնի, այլ վաճառի ֆուտբոլիստների: Շատ կարևոր է, որ նա կարողանա օգտագործել իր հեղինակությունը. վաճառի այն ֆուտբոլիստներին, ովքեր լավ չեն խաղում, բայց շարունակում են մնալ թիմում: Եթե նա վաճառի մի քանի ֆուտբոլիստների և նրանց փոխարեն հնարավորություն ստանան երիտասարդները, ակումբի գործերը կսկեն լավ ընթանալ»,-ասել է Շմեյխելը: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |