Գլխավոր էջ »
2013 » Հունիս » 27 » Ռիո Ֆերդինանդը ցանկանում է տիտղոսների քանակով շրջանցել Գիգգսին
21:17 Ռիո Ֆերդինանդը ցանկանում է տիտղոսների քանակով շրջանցել Գիգգսին |
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռիո Ֆերդինանդը հայտնել է, որ ցանկանում է լինել իր թիմի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը: Ոչ շատ վաղ, Ռիոն «Յունայթեդի» հետ նվաճեց իր համար հերթական չեմպիոնական տիտղոսը: 34-ամյա Ֆերդինանդը չի ցանկանում այսքանով սահմանափակվել և հայտնել է, որ մտադիր է դառնալ իր ակումբի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը: Սակայն, որպեսզի դա իրականանա, նա պետք է ավելի շատ մրցանակ ունենա, քան իր թիմակից Ռայան Գիգգսը, ով «Յունայթեդում» մասնակցել է ավելի քան 900 հանդիպման և նվաճել 32 տիտղոս: -Ես դեռ գոհ չեմ այն հաղթանակներից, որ ունեցել եմ, քանի որ նայում եմ շուրջս և տեսնում, որ կան ֆուտբոլիստներ, ում մրցանակներն ավելի շատ են: Բոլորը համեմատվում են լավագույնների հետ: Դա այն է, ինչ ես արել եմ այստեղ տեղափոխվելու օրվանից: Ես տեսնում եմ շուրջս և եթե նրանք ավելին ունեն, քան ես, ապա ես նույնպես ցանկանում եմ դա ունենալ: Ես մշտապես իմ առջև նպատակ եմ դնում: Ես երբեք չեմ նստի և ասի, որ գոհ եմ այն ամենից, ինչին հասել եմ,- ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Ֆերդինանդը:
|
Դիտումներ: 306 |
Ավելացրեց: Admin(Վիդիչ)
| - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|