23:43 Ռիո Ֆերդինանդ. «Երբեք չեմ բավարարվի նվաճումներովս» | |
Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռիո Ֆերդինանդը հայտարարել է, որ մտադիր է շարունակել մրցանակներ նվաճել: -Ես գոհ կլինեմ միայն այն ժամանակ, երբ ինձնից շատ հաղթանակներ ունեցող ֆուտբոլիստ չլինի: Իմ կարիերայի ընթացքում ես բազմաթիվ անգամ չեմպիոն եմ դարձել, իսկ իմ կողքին են եղել այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր բազմաթիվ անգամներ իրենց գլխավերևում են պահել տարբեր գավաթներ: Ես օրինակ եմ վերցրել նրանցից: Երբեք չեմ նստի հանդերձարանում և մտածեմ, որ շատ մրցանակներ եմ նվաճել,- Ֆերդինանդի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Ֆերդինանդը 6 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, 4 անգամ Անգլիայի սուպերգավաթակիր, 2 անգամ Անգլիայի լիգայի գավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող և ակումբային աշխարհի չեմպիոն: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |