Դեպի Վերև
Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 23 » Ռունին որոշեց մնալ «Յունայթեդում»
13:43
Ռունին որոշեց մնալ «Յունայթեդում»
Ուեյն ՌունիԻնչպես հայտնում է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը, «մանկունյանցիների» հարձակվող Ուեյն Ռունին որոշել է մնալ «Օլդ Թրաֆորդում»: The Guardian   Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի ավարտին 27-ամյա Ռունին խնդրեց ակումբին՝ վաճառել իր տրանսֆերը: Անգլիայի հավաքականի հարձակվողի պոտենցիալ գնորդներն էին «ՊՍԺ»-ն, «Չելսին» և «Արսենալը»:   Սակայն այժմ իրավիճակը փոխվել է, և Ռունին մտադիր է նոր կյանք սկսել «Յունայթեդում»: Երկրորդ երեխայի ծնվելուց հետո Ռունին չէր էլ մտածում Անգլիայից, իսկ այժմ նաև ակումբից հեռանալու մասին:   Աղբյուրի հաղորդմամբ, Ռունիի որոշումը կարող է կապված լինել ակումբի հետ նոր պայմանագրի քննարկման հետ: Այս պահին Ռունին վաստակում է շաբաթական 300 հզր ֆունտ:   Ավելացնենք, որ Ռունիի և Մոյեսի հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ, երբ երկուսն էլ վերադառնան հանգստից: 
Դիտումներ: 351 | Ավելացրեց: Admin(Ռունի) | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Admin(Ռունի)  
0
UXXXXXXXXXXX JAN JAN biggrin biggrin biggrin biggrin biggrin smile smile

Անուն *:
Email *:
Կոդ *: