09:33 Ռունին օգոստոսի սկզբին խաղադաշտ կվերադառնա | |
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին արդեն շարունակում է մարզումները և կարող է խաղադաշտ դուրս գալ շվեդական ԱԻԿ-ի դեմ խաղում, հաղորդում է Daily Post-ը: Այդ մասին հայտնել է «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը: -Ես Ստոքհոլմում սպասում եմ Ռունիին: Կարծում եմ, նա կմիանա մեզ: Ուեյնն արդեն սկսել է մարզվել անհատական ծրագրով: Հուսով եմ, երբ մենք վերադառնանք ասիական շրջագայությունից, Ռունին կկարողանա խաղալ,- հայտարարել է Մոյեսը: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |