17:37 «Ռեալը» պաշտոնական առաջարկ կանի Ռունիի համար | |
Ւսպանական ԶԼՄ-ները շարունակում են հակասական տեղեկություններ հրապարակել: AS-ը վստահ է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին ցանկանում է հեռանալ ակումբից: Սակայն, ոչ շատ թիմեր են կարող իրենց թույլ տալ ձեռք բերել այսպիսի մակարդակի ֆուտբոլիստի ու վճարել նրա աշխատավարձը: Բացառությունների թվում է Մադրիդի «Ռեալը», որը երկուշաբթի օրը մանկունյական ակումբին պաշտոնական առաջարկ կկատարի' առաջարկելով 40 մլն. եվրո: «Արքայական» ակումբի ներկայացուցիչները Ռունիի հետ արդեն քննարկել են նրա անձնական պայմանագրի պայմանները: Հիշեցնենք' մադրիդցիները հարձակվողի փնտրտուքների մեջ են այն բանից հետո, երբ 35 մլն. եվրոյով «Նապոլիին» վաճառեցին Գոնսալո Իգուայինին: Թիմում այս պահին երեք հարձակվող կա (հաշվի չառած Կրիշտիանու Ռոնալդուին), որոնցից երկուսը' ակումբի «Կանտերայի» սաներ են: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |