20:45 ՈՒԵՅՆ ՌՈՒՆԻՆ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ | |
Հարձակվողը կարծում է, որ մոտակա մի քանի շաբաթներում դրանք ոչ պակաս կարևոր են լինելու: Ուեյնն ասում է, որ չեմպիոնական մրցավազքի ավարտից առաջ, խաղացողները տրամադրված են, որպեսզի չկրկնեն անցյալ տարվա արդյունքը: Այժմ «Յունայթեդը» վստահորեն զբաղեցնում է առաջնության առաջատարի դիրքը: Դու զարմացա՞ծ ես միավորների այդքան մեծ տարբերությամբ: Ու. Ռ. Մենք հիանալի դիրքում ենք գտնվում, բայց դա դեռ վերջը չէ: Մենք շարունակում ենք աշխատել և նոր արդյուքների հասնել, և, ի ուրախություն մեզ, մյուս թիմերը միավորներ են կորցնում: Բայց մենք չպետք է թուլանանք: Մենք պետք է նույն ոգով շարունակենք, որպեսզի կարողանանք պահպանել այդ տարբերությունը: Մեզ դեռ շատ բարդ հանդիպումներ են սպասում: Ինչպե՞ս կնկարագրես այս մրցաշրջանը: Ու. Ռ. Այն նման է ամերիակյան բլուրներին: Հատկապես հետաքրքիր էր նրա առաջին կեսը, երբ կային շատ «comeback»-ներ և անզիջում պայքար... Մենք անսպասելի շատ արդյունքներ գրանցեցինք, որովհետև այս առաջնությունում յուրաքանչյուր հանդիպում նման է մարտի: Հնարավոր է, որ մեր այժմյան դիրքը պայմանավորված է նրանով, որ մենք քիչ թե շատ կայուն թիմ ենք: Ուրիշները կարող էին մի քանի հանդիպում հաղթել, իսկ հետո ոչ ոքի խաղալ կամ պարտվել: Մենք կարողացանք հաղթել մեր հանդիպումներից շատերում: Եւ այդ ամենը մեր կայուն խաղի շնորհիվ: Մենք չպետք է կանգ առնենք այդ ամենից հետո: Մեծ առավելությունը հոգեբանորեն չի՞ ճնշում ձեզ: Թե՞ դուք փորձում եք մոռանալ այդ մասին հերթական հանդիպումից առաջ: Ու. Ռ. Մենք ուզում ենք պահպանել կամ մեծացնել առավելությունը` հաղթելով յուրաքանչյուր խաղում: Չի լինում այնպիսի բան, որ ինչ-որ մեկը ասի. «Մենք այդքան միավորով առաջ ենք, դրա համար կարող ենք մեզ թույլ տալ պարտություն կամ մեկ-երկու ոչ ոքի»: Բոլորը տրամադրված են միայն հաղթանակ տոնելուն և հերթական երեք միավորներիին: Այդպիսի տրամադրվածությունը այստեղ միշտ է եղել: Երևի անցյալ մրցաշրջանի հիասթափությունը գլխից դուրս չի գալիս: Ու. Ռ. Իհարկե, այն ինչ եղավ անցյալ տարի, մեծ հիասթափություն էր, բայց յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար Պրեմիեր Լիգայում հաղթելը մեծ խթան է: Ես վստահ եմ, որ «Սիթիիում» նայում են անցյալ մրցաշրջանի ավարտին և այժմ էլ չեն կորցնում տիտղոսը նվաճելու հույսը: Մենք պետք է առավելագույնս լուրջ վերաբերվենք յուրաքանչյուր հանդիպմանը և փորձենք հաղթել: Մեկ տարի առաջ տեղի ունեցածը մեզ շատ է տխրեցրել, այդ պատճառով մենք կանենք ամեն ինչ, որ դա չկրկնվի: Ակնհայտ է՞, որ Բոսսը թույլ չի տա սխալներ գործել: Ու. Ռ. Ինհարկե, ոչ: Նա անընդհատ թիմը հավաքում է զրույցի, ինչպես նաև շատ է շփվում բոլորի հետ առանձին, հատկապես դա վերաբերում է երիտասարդ խաղացողներին: Նրա շփումը խաղացողների հետ հիանալի է: Նա մեզ ոգեշնչում է: Կարևոր չէ, որ մենք մյուսներից մի քանի միավորով առաջ ենք: Խաղից առաջ նա ստիպում է մեզ մոռանալ դա, որովհետև հաղթանակ և առաջատարի դիրքի պահպանում է սպասում մեզանից: Չհաշված պատահական վնասվածքները, խաղացողներից շատերը լավ մարզավիճակում են: Դա մեծ առավելություն է մրցաշրջանի այս հատվածում, այդպես չէ՞: Ու. Ռ. Այո, դա շատ լավ է: Նախորդ տարիներին այս հատվածում մենք շատ վնասվածքներ ունեինք, ինչը բարդացնում էր մեր առջև դրված խնդիրը: Առողջ խաղացողներ ունենալը այժմ կարևոր է, որովհետև դա թույլ է տալիս մարզչին խաղային դժվար օրացույցում ունենալ շատ տարբերակներ: Նա կարող է թույլ տալ հանգստանալ մի քանի խաղացողներին և խաղադաշտ հանել մյուսներին: Հույս ունեմ, որ մինչ մրցաշրջանի ավարտը մենք կխուսափենք ծանր վնասվածքներից: Կագավայի, Նանիի և քո վնասվածքները մրցաշրջանի սկզբում պատճառ հանդիսացել են, որ այժմ դուք բավականին թարմ եք մնացել: Ու. Ռ. Իհարկե: Ես անյքան շատ հանդիպումներ չեմ անցկացրել, որքան սովորաբար լինում է այս հատվածում, և ես ինձ թարմ եմ զգում և պատրաստ եմ պայքարել մինչ մրցաշրջանի ավարտը: Բոսսի ռոտացիայի շնորհիվ, ևս շատ խաղացողներ թարմ են լինելու: Որոշ ակումբներ փորձում են ամեն շաբաթ նույն կազմի վրա հույս դնել, բայց այդպես մրցաշրջանի ավարտին կարելի է կորցնել բոլոր ուժերը: Մենք պետք է լավ պատրաստված լինենք: Այս պահի դրությամբ ինչպե՞ս կգնահատես այս մրցաշրջանը քեզ համար: Ու. Ռ. Վնասվածքների պատճառով մրցաշրջանն ինձ համար ամբողջական չէր և, դա ինձ տխրեցնում է: Ես հույս ունեմ խաղալ վերջնամասում, խաղալով հանդիպումներից շատերում, և օգնել թիմին հաջաղության հասնել: Դու հասցրել ես խաղալ մի քանի դիրքերում, ներառյալ շեղանկյան սուր ծայրում մաքուր կենտրոնական կիսապաշտպանի, եզրային և միակ հարձակվողի դիրքերը: Դու գո՞հ ես այդպիսի փոփոխություններից: Ու. Ռ. Դա նոր փորձ է և, որոշ բաներից ես շատ գոհ եմ: Ես խաղում էի կիսապաշտպանության ողջ լայնությամբ և առջևում: Դա թույլ է տալիս նոր հմտություններ ձեռք բերել: Եթե ես մարզչին պետք եմ որևէ դիրքում, ես միշտ պատրաստ եմ: Քեզ մեծ նվաճումներ են սպասվում` 400 հանդիպում և 200 գոլ: Որքանո՞վ են դրանք կարևոր քեզ համար: Ու. Ռ. Շատ լավ է այս տարիքում այդքան շատ հանդիպում անցկացնել այս ակումբի կազմում, իսկ 200 գնդակի ցուցանիշին հասնելը ուղղակի հիասքանչ է: Ես կհպարտանամ դրանով: Հույս ունեմ, որ դա տեղի կունենա մինչ ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Թիմակիցներիդ համար դու քեզ հեղինակություն համարու՞մ ես: Երիտասարդ խաղացողները միշտ խոսում են քո մասին... Ու. Ռ. [Ժպտում է] Ես փորձում եմ որքան հնարավոր է հաճախ շփվել երիտասարդների հետ, փորձում եմ կիսվել նրանց հետ տարիների ընթացքում ստացած գիտելիքներով: Այդպես անում էին բոլոր նրաք, ում հետ ես խաղացել եմ և, ես ուզում եմ նույնը անել: Երիտասարդ խաղացողները դեռ շատ բաներ չգիտեն: Ես ուզում օգնել նրանց այդ հարցում: Վստահ եմ, երբ նրանք տարիքով ավելի մեծ լինեն, նրանք նույն բանը կանեն: Ինչպե՞ս կգնահատես Ռոբին վան Պերսիի ներդրումը այս մրցաշրջանում: Ու. Ռ. Նա հիանալի է: Նա շատ գոլեր է խփել և շատ շուտ է հարմարվել: Շատ լավ է խաղալ նրա հետ. նա լավ է պահում գնդակը, լավ է տեղաշարժվում և հիանալի անցումներ է կատարում: Բոլորը ուրախ էին, երբ նա պայմանագիր ստորագրեց, որովհետև գիտեին, որ նա շատ բաներ կավելացնի թիմի խաղին և, նա ապացուցեց դա: Ինչպիսի՞ն է նա հանդերձարանում: Ու. Ռ. Նա շատ լավ է ներգրավվել անձնակազմում: Այս ակումբում միշտ ջերմ էին ընդունում նորեկներին և, Ռոբինը բացառություն չէ: Նա շատ լավ է լեզու գտնում բոլորի հետ: Ինչպե՞ս է դա` խաղալ այսօրվա «Յունայթեդում»: Ու. Ռ. Հիանալի է: Մենք միշտ ուժեղ թիմային ոգի ունենք և, երբ մեզ մոտ նոր խաղացող է գալիս, նրան շուտ են ընդունում: Բոլորը լավ են լեզու գտնում միմյանց հետ և խաղադաշտում մեկը մյուսի փոխարեն շատ են աշխատում: Սեր Ալեքսի ղեկավարության ներքո թիմում միշտ գերազանց մթնոլորտ է տիրում: Թիմում հավաքված են փորձառու մասնագետներ և երիտասարդ խաղացողներ, ովքեր միասին են անցնում այս մրցաշրջանը: Ըստ քեզ` ինչպիսի՞ն կլինի թիմը երեք-չորս տարի անց: Ու. Ռ. Հաղթանակն այս մրցաշրջանում չափազանց կարևոր է լինելու, որովհետև այն շատ լավ սկիզբ կլինի մյուս տարիների համար: Հենց որ երիտասարդ խաղացողները նվաճեն իրենց առաջին ոսկե մեդալներն այս ակումբի հետ, նրանք կհասկանան այդ հիանալի զգացողությունը և կցանկանան հաղթել նորից ու նորից: Հուսով եմ, որ դա տեղի կունենա արդեն այս մրցաշրջանում: Հ.Գ. Հարցազրույցն անց էր կացվել չեմպիոնությունը նվաճելուց առաջ Պոստեռը պատրաստեց GM Production@ | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |