Դեպի Վերև
Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 10 » Ուեյն Ռունին երկրորդ անգամ մազերի փոխպատվաստում է արել
16:17
Ուեյն Ռունին երկրորդ անգամ մազերի փոխպատվաստում է արել

27-ամյա ֆուտբոլիստը երկրորդ անգամ մազերի փոխպատվաստում է արել, ինչը տևել է 9 ժամ: Առաջին անգամ անգլիացին մազերի փոխպատվաստում է կատարել 2011-ին՝ Լոնդոնի նույն հիվանդանոցում, որտեղ արել է երկրորդ փոխպատվաստումը: Ռունին այս անգամ գումար չի վճարել, քանի որ այս գործընթացը երկու տարի առաջ կատարած փոխպատվաստման մի մասն է: Նշենք, որ այս ամենի արժեքը կազմել է 15000 եվրո: Անգլիական պարբերականին մոտ կանգնած աղբյուրը նշում է, որ ֆուտբոլիստը գոհ է արդյունքից և անհամբեր սպասում է իր նոր տեսքը ցուցադրելուն:

Հավելենք, որ Ռունին իր ինքնակենսագրականում խոստովանել է, որ չի ցանկանում վաղ տարիքից  կորցնել մազերը.դրանք իրեն վստահություն են ներշնչում:

Դիտումներ: 521 | Ավելացրեց: Admin(Ռունի) | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: