Դեպի Վերև
Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 27 » ՕՄԱՐ ՄՈՄԱՆԻ` «ՍԻՐՈՒՄ ԵՄ ՆԿԱՐԵԼ ԱՐՍԵՆ ՎԵՆԳԵՐԻՆ»
17:43
ՕՄԱՐ ՄՈՄԱՆԻ` «ՍԻՐՈՒՄ ԵՄ ՆԿԱՐԵԼ ԱՐՍԵՆ ՎԵՆԳԵՐԻՆ»
Օմար Մոմանի` «Սիրում եմ նկարել Արսեն Վենգերին»
- Վաղու՞ց եք զբաղվում ծաղրանկարչությամբ:

Մանկուց նկարել եմ: Սկզբնական շրջանում դասական ժանրի գործեր էի նկարում, ինչպես Պոպայա, Թոմ և Ջերի, Միկի Մաուս: Հետո միտք ծագեց նկարածս կոմիքսներից անիմացիոն ֆիլմեր ստեղծել: Այդպես սկսեցի նկարել «Աստերիքսի արկածները»: Դպրոցն ավարտելուց հետո սկսեցի տեղեկատվական տեխնոլոգիաներ ուսումնասիրել, քանի որ կարծում էի, որ կկարողանամ համակարգչային հերոսների կերպարներ ստեղծել ու մշակել:Սակայն դա այդպես էլ չհաջողվեց ինձ մոտ: Հետո սկսեցի ծրագրավորմամբ զբաղվել, ինչից ևս, ցավոք, ոչինչ չհասկացա: Ընդհանրապես, քոլեջում ինձ համար շատ բարդ էր: Վերջապես ընդունվեցի անիմացիոն ստուդիա՝ որպես ծաղրանկարիչ ու մուլտիպլիկատոր:

- Ի՞նչպես ծագեց հենց ֆուտբոլային ծաղրանկարներ անելու միտքը:

Ես սիրում էի Ռուուդա Գուլլիտային նկարել, քանի որ նա ուներ հիշվող սանրվածք ու հաճախ էր ծամածռություններ անում: 2010թ. Չեմպիոնների Լիգայի ժամանակ սկսեցի ֆուտբոլիստների ծաղրանկարներ նկարել, դրանք ցույց էի տալիս ընկերներիս, ու այդ ժամանակ էլ ինձ համար հստակ դարձավ մասնագիտացումս՝ ուշադրությանս կենտրոնում հենց ֆուտբոլային ծաղրանկարները պիտի լինեին: Հետագայում սկսեցի համագործակցել Goal.com կայքի հետ, որտեղ և լույս են տեսնում նկարներս:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ
Դիտումներ: 368 | Ավելացրեց: Admin(Ռունի) | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: