Դեպի Վերև
Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 1 » ՆԻՍՏԵԼՌՈՅ. ՎԱՆ ՊԵՐՍԻՆ ԻՐ ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ ՄԵԾ ԴԵՐ ՈՒՆԵՑԱՎ ՅՈՒՆԱՅԹԵԴԻ ԿԱԶՄՈՒՄ
14:54
ՆԻՍՏԵԼՌՈՅ. ՎԱՆ ՊԵՐՍԻՆ ԻՐ ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ ՄԵԾ ԴԵՐ ՈՒՆԵՑԱՎ ՅՈՒՆԱՅԹԵԴԻ ԿԱԶՄՈՒՄ
Նիստելռոյ. Վան Պերսին իր առաջին մրցաշրջանում մեծ դեր ունեցավ Յունայթեդի կազմում

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ռուդ վան Նիստելռոյը բարձր է գնահատել իր հայրենակից՝ հոլանդացի Ռոբին վան Պերսիի դերակատարությունը ակումբի կազմում անցկացրած առաջին մրցաշրջանում:

«Ռոբինը «Յունայթեդում» իր նորամուտի մրցաշրջանը բարձր մակարդակով անցկացրեց: Մրցաշրջանի թե' սկզբում, թե' վերջում, նա հիանալի ֆուտբոլ էր ցուցադրում: Նրա դեբյուտային մրցաշրջանը հաջողակ ստացվեց թիմի կազմում: Նրա խնդիրն է գնդակներ հեղինակելը, սակայն նա, դրանից զատ, շատ է օգնում խաղընկերներին գոլեր կազմակերպելով: Վան Պերսին դասական «9» կամ «10» համարի խաղացող է»,- ասել է Նիստելռոյը:

Նշենք, որ Ռոբին վան Պերսին մրցաշրջանի սկզբում Լոնդոնի «Արսենալից» 22.5 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»:

Դիտումներ: 371 | Ավելացրեց: Admin(Ռունի) | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: