Դեպի Վերև
Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 2 » Նանին կարող է տեղափոխվել «Մոնակո»
16:23
Նանին կարող է տեղափոխվել «Մոնակո»

Լուիս Նանի«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Լուիշ Նանին այս ամռանը կարող է լքել «մանկունյանցիներին»: Պորտուգալացի ֆուտբոլիստին ձեռք բերելու համար ֆրանսիական «Մոնակոն» պատրաստ է 20 մլն ֆունտ վճարել:

 

«Մոնակոն» արդեն սկսել է աստղային ֆուտբոլիստներով համալրել իր կազմը: Ֆրանսիական ակումբն արդեն պայմանագիր է ստորագրել Խեմես Ռոդրիգեսի, Ժոաո Մոուտինյոյի, Ռիկարդո Կարվալյոյի և Ռադամել Ֆալկաոյի հետ: Նրանց կարող է միանալ նաև Լուիշ Նանին: Այս մասին հաղորդում է Daily Mirror պարբերականը:

 

Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» նոր մարզիչ Դևիդ Մոյեսն որոշել է հրաժարվել 26-ամյա պորտուգալացու ծառայություններից:

 

Ավելացնենք, որ Նանին «Յունայթեդում» է 2007թ-ից: Այդ պահից նա անցկացրել է 215 խաղ և դարձել 39 գոլի հեղինակ:

Դիտումներ: 373 | Ավելացրեց: Admin(Ռունի) | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: