17:56 Մոյեսը կհանդիպի Ռունիի ու նրա գործակալի հետ | |
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հաջորդ շաբաթ կհանդիպի հարձակվող Ուեյն Ռունիի ու նրա գործակալի հետ: 50-ամյա մասնագետը պատրաստվում է հայտնել անգլիացի ֆուտբոլիստին, որ նրա հետ հույսեր է կապում ու հետաքրքրված է իր ծառայություններով, որպեսզի հարձակվողը մնա ակումբում: Ավելի վաղ տեղեկացվում էր, որ մանկունյական ակումբը Ռունիին նոր պայմանագիր կառաջարկի: Բանակցությունները կսկսվեն անմիջապես այն բանից հետո, երբ թիմը վերադառնա արձակուրդից: Հիշեցնենք' նաև հաղորդվում էր, որ մանչեսթերյան ակումբի 10 համարի հետ կապ են հաստատել երկու ակումբներ: Նրանց անունները չեն նշվում: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |