Դեպի Վերև
Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբէր » 15 » Մոյես. Շատ-շատ մոտ էինք մեծ աստղի հետ պայմանագիր կնքելուն...
13:37
Մոյես. Շատ-շատ մոտ էինք մեծ աստղի հետ պայմանագիր կնքելուն...

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսն ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում հայտնել է, որ առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ պետք է շատ ակտիվ լինեն:

«Մենք ունենք գումար, որը ցանկանում էինք ծախսել դեռևս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Կծախսենք ձմռանը, անխոս:

Ամռանը մենք մոտ էինք մի քանի ուժեղ ֆուտբոլիստների հետ համաձայնության գալուն, սակայն գործարքները չկայացան: Այդ խաղացողներն այլ տարբերակներ ընտրեցին: Կարող եմ ասել, որ մենք շատ-շատ մոտ էինք մեծ աստղի հետ պայմանագիր կնքելուն»,-ասել է Մոյեսը:

Հիշեցնենք, որ բրիտանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն' ամռանը «Ման. Յունայթեդը» բանակցել է Սեսկ Ֆաբրեգասի, Տյագո Ալկանտարայի, Գարեթ Բեյլի, Կրիշտիանու Ռոնալդուի հետ:

Դիտումներ: 350 | Ավելացրեց: Admin(Ռունի) | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Admin(Ռունի)  
0

Անուն *:
Email *:
Կոդ *: