Դեպի Վերև
Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբէր » 9 » Մոյես. Մենք անցումային փուլում ենք
11:04
Մոյես. Մենք անցումային փուլում ենք

«Նյուքասլի» դեմ տեղի ունեցած հանդիպումից հետո, որում կարմիր սատանաները երկրորդ ամընդմեջ տնային պարտությունը կրեցին, թիմի գլխավոր մարզիչ Դեյվիդ Մոյեսը նշել է, որ իրենք անցումային փուլում են գտնվում. այս մասին գրում է «Sky Sportsy»:

«Թունելի վերջում լույս կլինի: Սա անցումայի փուլ է, և այսպես էլ պետք է լիներ», -ասել է Մոյեսը:
Նա նաև ընդգծել է, որ ինքը գիտեր, որ հեշտ չի լինելու:

«Ես հույս ունեի, որ այնքան թույլ չենք խաղա, ինչպես խաղում ենք վերջին մի քանի խաղերում: Երբ ես եկա, գիտեի, որ հեշտ չի լինելու, և հենց այդպես է», -նշել է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչը:

Նշենք, որ 11 տարվա ընթացքում սա առաջին դեպքն է, որ թիմը տնային խաղերում 2 անընդմեջ պարտություն է կրում:

Դիտումներ: 324 | Ավելացրեց: Admin(Ռունի) | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: