Գլխավոր էջ »
2013 » Հունիս » 11 » ՄՈՈՒՐԻՆՅՈՆ` ՏՈՐԵՍԻ ԵՒ ՌՈՒՆԻԻ ՄԱՍԻ
12:59 ՄՈՈՒՐԻՆՅՈՆ` ՏՈՐԵՍԻ ԵՒ ՌՈՒՆԻԻ ՄԱՍԻ |
 Հիշեցնենք, որ չնայած Տորեսի ոչ այդքան հաջող ելույթներին, ավարտված մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում 21 գոլ է խփել, նրա ապագան «Սթեմֆորդ Բրիջում» հարցականի տակ է:
«Ֆերնանդոն ավելի քան երջանիկ է մեր ակումբում: Նա ցանկանում է մնալ և շարունակել քրտնաջան աշխատել: Կարծում եմ՝ մեզ բոլորիս համար ավելի լավ կլինի, եթե Տորեսը չգնա: Կփորձենք օգնել նրան՝ ավելի բարձր մակարդակի հասնել»,- ասել է պորտուգալացին:
Մոուրինյոն խոսել է նաև Ռունիի մասին, ում լրատվամիջոցները «Չելսիից» անըդհատ ուղարկում էին մեկ այլ ակումբ:
«Առաջին հերթին, չեմ քննարկում իրավիճակն այն խաղացողների հետ, ովքեր հանդես են գալիս այլ ակումբներում:Ուեյնը՝ ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, ով իր ուժերի ծաղկման շրջանում է: Նա պետք է ինքնուրույն որոշի, թե ինչ է ցանկանում և ինչն իրեն կերջանկացնի»,- ասել է Մոուրինյոն:
|
|
Դիտումներ: 412 |
Ավելացրեց: Moder(ՔԼԵՎԵՐԼԻ)
| - Վարկանիշ -: 5.0/1 |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|