19:59 «Մոնակո»-ի «տրանսֆերային ախորժակը» | |
L՛Equipe-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի առաջնության Առաջին խումբ վերադարձած «Մոնակո»-ն պատրաստվում է տրանսֆերային նոր գործարքներ իրականացնել: Պարբերականի փոխանցմամբ՝ ակումբի ղեկավարությունը պատրաստվում է թիմ հրավիրել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Լուիշ Նանիին ու «Լիվերպուլ»-ի պաշտպան Դանիել Ագերին: Ֆրանսիական ակումբը պատրաստ է վերոգրյալ ֆուտբոլիստների տեղափոխությունների դիմաց 55 մլն եվրո վճարել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ակումբը ձեռք էր բերել Ժոաո Մոուտինյոյի ու Խամես Ռոդրիգեսի (70 մլն եվրո), Ռադամել Ֆալկաոյի (60 մլն եվրո) և Ռիկարդու Կարվալյուի (ազատ գործակալ) տրանսֆերները: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |