16:30 «Մանչեսթեր Յունայթեդը» տրանսֆերների համար կծախսի 60 մլն ֆունտ | |
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը պատրաստ է կազմի ուժեղացման համար 60 մլն ֆունտ տրամադրել թիմի նոր մարզիչ Դևիդ Մոյեսին, հաղորդում է The Telegraph-ը: Մոյեսը նոր ֆուտբոլիստներ կգնի մինչև Ասիայում և Ավստրալիայում անցկացվելիք շրջագայության մեկնարկը: Սպասվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կգնի ամենաքիչը 3 ֆուտբոլիստների: Հավանական տրանսֆերների ցուցակում են ընդգրկվել «Էվերթոնի» ֆուտբոլիստներ Մարուան Ֆելլայինին և Լեյթոն Բեյնսը, «Բարսելոնայի» կիսապաշտպաններ Սեսկ Ֆաբրեգասը և Տիագո Ալկանտարան, ինչպես նաև «Բորուսսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին: Բացի այդ, «Մանչեսթեր Յունայթեդը» հետևում է «Ռեալի» առաջատար Կրիշտինաո Ռոնալդուի շուրջ ծավալվող իրադարձություններին: Եթե անգլիական ակումբում հասկանան, որ Ռոնալդուն պատրաստ է վերադառնալ, ապա պատրաստ կլինեն նրա համար մեծ գումարներ վճարել: Հաղորդվում է, որ Զահայի տրանսֆերի գումարը` 12 մլն, չի մտնում այդ 60 միլիոնի մեջ: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |