Դեպի Վերև
Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 10 » ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴԸ ՄԵՐԺԵԼ Է ԳԱԼԱԹԱՍԱՐԱՅԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿԸ
13:08
ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴԸ ՄԵՐԺԵԼ Է ԳԱԼԱԹԱՍԱՐԱՅԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿԸ
Մանչեսթեր Յունայթեդի և Պորտուգալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուիս Նանիի տրանսֆերը թուրքական գալաթասարայ կարող է խափանվել:
Օրեր առաջ, մամուլում հայտնված նյութերի համաձայն, թուրքական ակումբը լրջորեն հետևում է կիսապաշտպանին և առաջարկություն է նախապատրաստում: Գալաթասարայի նախագահ Յունալ Այսալը խոսել է այս նորությունների մասին:

- Մենք պաշտոնական առաջարկությունով դիմել ենք Մանչեսթեր Յունայթեդին, սակայն նրանք մերժեցին մեր 7 մլն Եվրոյի առաջարկը և հասկացրեցին մեզ, որ չեն բաժանվի իրենց խաղացողից 10 մլն Եվրոյից պակաս գումարով: Միայն կարող եմ ասել, որ այդ ֆուտբոլիստի համար այդքան գումար չեմ առաջարկի,- նշել է Գալաթասարայի նախագահը Milliyet-ին տված հարցազրույցի ժամանակ:

Հիշեցնենք,որ Նանին այս մրցաշրջանում Յունայթեդի կազմում անցկացրել է ընդամենը 11 հհանդիպում, դարձել 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
Դիտումներ: 336 | Ավելացրեց: Moder(Նանի) | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: