17:17 «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պաշտոնական առաջարկ է արել Թուրինի «Յուվենթուս»-ին | |
Mirror-ի փոխանցմամբ՝ «կարմիր սատանաներ»-ը 27-ամյա խաղացողի տեղափոխության դիմաց պատրաստ են 25 մլն ֆունտ վճարել: Պոլ Պոգբան ժամանակ առ ժամանակ Իտալիայի հավաքականի խաղացողին դուրս է մղնում մեկնարկային կազմից, իսկ «Յունայթեդ»-ի առաջարկած գումարով Իտալիայի գործող չեմպիոնը կարող է համալրել հարձակման գիծը: «Յուվե»-ի ուշադրության կենտրոնում են «Մանչեսթեր Սիթի»-ի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվողներ Կարլոս Տևեսի ու Գոնսալո Իգուաինի ծառայություններով: Իտալիայի Ա Սերիայի 2012/13թթ մրցաշրջանում Մարկիզիոն անցկացրել է 29 խաղ ու խփել 6 գոլ: | |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |