14:20 «Ման. Յունայթեդը» փորձում է վերադարձնել Բեքհեմին | |
«Մանչեսթեր Յունայթեդը» հուսով է վերադարձնել իր նախկին խաղացող Դևիդ Բեքհեմին' որպես ակումբի դեսպան: 38-ամյա անգլիացին նախորդ ամիս հայտարարեց ֆուտբոլիստի կարիերայի ավարտի մասին: Ակնհայտ է, որ Դևիդն իրեն չի տեսնում մարզչական գործունեության մեջ ու դեռ պարզ չէ, թե ինչով կզբաղվի ապագայում: Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, այս անորոշությունից պատրասվում են օգտվել մանկունյական ակումբի սեփականատերերը' Գլեյզերները: Ամերիկացի գործարարները ցանկանում են, որ Բեքհեմը օգնի ակումբին մեծացնել իր ժողովրդականությունը ամբողջ աշխարհում: Եթե նա ընդունի առաջարկը, ապա հետաքրքրիր կլինի տեսնել Բեքհեմ - սըր Ալեքս Ֆերգյուսոն դուետը, քանի որ մարզչական կարիերան ավարտած շոտլանացի մարզիչը նույնպես ակումբի դեսպանի կարգավիճակ է ստացել: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1 | ||
| ||