19:06 «Ման. Յունայթեդն» արդեն 40 մլն. է առաջարկում Ֆաբրեգասի համար | |
«Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը չի հրաժարվում «Բարսելոնայի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասին գնելու մտքից ու պատրաստ է նրա համար վճարել 40 մլն. ֆունտ, ինչը 5 մլն.-ով գերազանցում է նախորդ առաջարկում նշված գումարին, հաղորդում է The Sun-ը: Լոնդոնի «Արսենալի» նախկին ավագը ավարտված մրցաշրջանում չի կարող պարծենալ կատալոնացիների մեկնարկային կազմում մշտական տեղ ունենալով' 29 հանդիպում ու խփած 6 գնդակ: Անձամբ ֆուտբոլիստը «Կամպ Նոու» մարզադաշտում մնալու ցանկություն է հայտնել, սակայն Մոյեսը հույս ունի համոզել նրան' մանկունյանցիների հիմնական կազմում մշտական տեղ առաջարկելով: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |