17:41 «Ման. Յունայթեդ». չի գալիս Ռոնալդուն, կգնենք Բեյլին | |
«Մանչեսթեր Յունայթեդը» միացել է «Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի համար մրցավազքին: Անգլիայի չեմպիոնն այս ամառ պատրաստվում է գնել աստղային ֆուտբոլիստի: Մանկունյանցիների համար առաջնահերթ է համարվում Կրիշտիանու Ռոնալդուն, սակայն այդ գործարքի հավանականությունը գնալով փոքրանում է: Ուստի «Յունայթեդը» պահեստային տարբերակ է պատրաստում, որով պատրաստվում է ձեռք բերել «շպորների» առաջատարին: Դևիդ Մոյեսը ցանկանում է, որ այդ երկու ֆուտբոլիստներից մեկը այս ամռանն անպայման տեղափոխվի Մանչեսթեր, և դա բնական է, քանի որ Բեյլն ու Ռոնալդուն նման են խաղային հատկանիշներով ու կասկածելի է, որ կկարողանան հանդես գալ միևնույն թիմի կազմում: «Յունայթեդը» պորտուգալացու համար պատրաստ է վճարել 60 մլն. ֆունտ ու բանակցությունները կսկսի հաջորդ շաբաթ, սակայն եթե ինչ-որ բան այնպես չընթանա, այդ նույն գումարը ավտոմատ կերպով կառաջարկվի «Տոտենհեմին», որը դժվար թե հրաժարվի այդպիսի գայթակղիչ առաջարկից: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |