Հեղինակավոր Daily Mail պարբերականն առանձնացրել է 10 պատճառ, թե ինչու են «Մանչեսթեր Յունայթեդի» և առհասարակ անգլիական ֆուտբոլի երկրպագուներն ու գիտակները ցանկանում Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին կրկին տեսնել «Օլդ Թրաֆֆորդում»: Հրապարակումը ներկայացնում ենք վերաշարադրված: Աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկի վերադարձը Պրեմիեր լիգա Թեպետ Պրեմիեր լիգայում խաղում ն համաշխարհային ճանաչման ֆուտբոլիստներ, առաջատարները' Մեսսին և Ռոնալդուն Լա լիգայում են' համապատասխանաբար «Բարսելոնայում» և «Ռեալում»: Անգլիական ֆուտբոլի համար հիմա իսկական ժամանակն է, որպեսզի ավելի մեծ հեղինակություն ձեռք բերի' ի դեմս աստղային Ռոնալդոի վերադարձի: Ռոնալդուի համար ևս ժամանակն է 28 տարեկանում դեռևս կարելի է ցուցադրել լավագույն խաղը: Իսկ ավելի լավ ես խաղում այդ տարիքու հարազատ լիգաներում: Եթե 32-ն անց լիներ ֆուտբոլիստը գուցե նրա համար լավ կլիներ հանդես գալ ՄԼՍ-ում, իսկ հիմա Անգլիան սպասում է… Մահացու դուետի միավորումը Ֆուտբոլասերները հավանաբար չեն մոռացել' ինչե~ր էին միասին անում Ռոնալդուն և Ուեյն Ռունին: Հակառակորդների համար այս դուետն իսկական սպառնալիք էր և ինչու՞ կրկին չփորձել նույնը …եթե Ռունին հեռանում է, կա Ռոբին Վան Պերսին Եթե անգամ Ուեյն Ռունին տեղափոխվի այլ ակումբ, «կարմիր սատանաների» կազմում հանդես է գալիս Ռոբին վան Պերսին: Վերջինիս հետ ևս Ռոնալդուի համագործակցությունը կարող է մահացու լինել մրցակիցների և հաղթանակների գրավական թիմի համար: Կկարողանա՞ նա խաղալ Դևիդ Մոյեսի ղեկավարությամբ Ռոնալդուին Ռոնալդու դարձնողը սըր Ալեքս Ֆերգյուսոնն է, իսկ այժմ «Մանչեսթեր Յունայթեդը» ղեկավարելու է Դևիդ Մոյեսը: Դևիդ Մոյեսը լավ ֆուտբոլիստների հետ աշխատելու փորձ ունի, սակայն համաշխարհային աստղի հետ նա դեռևս չի աշխատել: Կկարողանա՞ արդյոք «Էվերթոնի» նախկին մարզիչը պորտուգալացուն առաջ մղել: Տիտղոսային թեժ պայքար «Մանչեսթեր Յունայթեդին» առաջիկա մրցաշրջանում չեմպիոնության համար թեժ մրցակցություն է սպասվում. «Մանչեսթեր Սիթիում» Մանուել Պելեգրինին, իսկ «Չելսիում» Ժոզե Մոուրինյոն նոր խաղաոճ, նոր սրություն կհաղորդեն, իսկ «Ման. Յունայթեդին» մնում համապատասխան հակահարված հասցնել' կրկին ի դեմս Ռոնալդուի: Գրավիչ և դիպուկ հարվածներ Անցած մրցաշրջանում Գարեթ Բեյլի և Դավիդ Լուիսի կատարմամբ մի շարք գեղեցիկ գոլերի և տուգանայինների իրացումների ականատես եղանք, իսկ ինչու՞ «Մանչեսթեր Յունայթեդն» իր կազմում չունենա այդպիսի ֆուտբոլիստ: Թարմություն 2003 թվականին' առաջին մրցաշրջանի ժամանակ Ռոնալդուն դեռ ամբողջությամբ չէր հարմարվել «կարմիր սատանաների» խաղաոճին, սակայն մի քանի մրցաշրջան անց Ռոնալդուն ինքն էր թիմին առաջ մղում: Իսկ հիմա նա ավելի է աճել, նրա համար ավելի հեշտ է խաբել մրցակիցներին' դրանոց իսկ թարմություն մտցնել Պրեմիեր լիգայում: Անթերի Ռոնալդուն Հարձակման գծում Ռոնալդուն չունի ոչ մի թերություն. արագություն, տեմպ, դինամիկա, հիանալի փոխանցումներ: Գուցե «Ման. Յունայթեդին» նման սրությունն առավելի օգտակար լինի… և չավարտված գործեր… Ռոնալդուն հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից»' 2009 թվականին պարտվելով «Բարսելոնային» Չեմպիոնների լիգայի եզրափակչում: Գուցե վերադարձը նրան օգնի ետ բերել կորցրածը և ինչու չէ ևս մեկ անգամ արժանանալ «Ոսկե գնդակի»: |