14:19 Ֆերգյուսոնը կմասնակցի «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» ծրագրին | |
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի լեգենդար մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնն այսօր կմասնակցի բրիտանական հեռուստաընկերություններից մեկով հեռարձակվող «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» ծրագրին, հաղորդում է metro.co.uk-ը: Շահած ողջ գումարը կփոխանցվի բարեգործության: Բացի այդ, հաղորդաշարին իրենց մասնակցությունը կունենան մարդիկ, ովքեր կարող են օգնել մասնագետին «զանգ ընկերոջը» հուշման հնարավորությունից օգտվելիս: Նրանց թվում են «կարմիր սատանաներ»-ի նախկին ֆուտբոլիստներ Ռոյ Քինն ու Դևիդ Բեքհեմը, «Նապոլի»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսն ու մրցավար Ջոն Մանինգերը: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |