16:25 Ֆերգյուսոնն անձամբ կբանակցի Ռոնալդուի հետ | |
The Sun-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը շարունակում է միջոցներ ձեռնարկել «Ռեալ»-ի և Պորտուգալիայի ազգային թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին վերադարձնելու համար: «Կարմիր սատանաներ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնն անձամբ կբանակցի ֆուտբոլիստի հետ: Տեղեկությունների համաձայն` «Յունայթեդ»-ը պատրաստ է 65 մլն ֆունտ և մեկ ֆուտբոլիստի իրավունքներ առաջարկել Քրիշտիանուի տրանսֆերի դիմաց: «Ռեալ»-ը նույնպես բանակցությունների բարդ գործընթաց է սկսել պորտուգալացու հետ: «Արքայական ակումբ»-ի նոր պայմանագիրը Ռոնալդուն հրաժարվել է ստորագրել: Հիշեցնենք` 2009 թվականին ֆուտբոլիստը «Ռեալ» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»-ից` 94 մլն եվրոյի դիմաց: «Արքայական ակումբ»-ի կազմում նա 135 հանդիպում է անցկացրել, 146 գոլ խփել և 48 արդյունավետ փոխանցում կատարել: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1 | ||
| ||