«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Պատրիս Էվրան պատրաստվում է հայտնել ակումբի ղեկավարությանը' թիմը լքելու իր ցանկության մասին:
Ֆրանսիացի ֆուտբոլիստի որոշումը պայմանավորված է նրանով, որ մանկունյական ակումբը վերջին օրերին ակտիվորեն փորձում է ձեռք բերել «Էվերտոնի» ձախ պաշտպան Լեյտոն Բեյնսին: Ակնհայտ է, որ նրա' Մանչեսթեր տեղափոխվելու դեպքում Էվրան կորցնելու է տեղը թիմի հիմնական կազմում:
Այդպիսով, Պատրիսը որոշել է չսպասել այն պահին, երբ նա «Յունայթեդի» հիմնական ձախ պաշտպանը չի լինի ու արդեն հիմա փոխել ակումբային գրանցումը:
Տեղեկացվում է, որ նա կարող է տեղափոխվել «Մոնակո»' 6 մլն. եվրոյի դիմաց:
Հիշեցնենք' ֆրանսիացին մինչ «Օլդ Թրաֆֆորդ» տեղափոխվելը' 2002-2006 թթ., հանդես է եկել հենց մոնեգասկեցիների կազմում: