Դեպի Վերև
Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբէր » 20 » Դա Սիլվան դիտարկել է Անգլիայի հավաքականում խաղալու հնարավորությունը
16:00
Դա Սիլվան դիտարկել է Անգլիայի հավաքականում խաղալու հնարավորությունը

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռաֆայել դա Սիլվան լրջորեն մտածել է Անգլիայի հավաքականում հանդես գալու հնարավորության մասին։

Թեև 23-ամյա բրազիլացին երկու անգամ մասնակցել է իր երկրի ընտրանու ընկերական հանդիպումներին, ինչպես նաև հանդես է եկել Լոնդոնի Օլիմպիական խաղերում, սակայն նա իրավունք է ստացել հանդես գալու Անգլիայի հավաքականում, քանի որ արդեն հինգ տարի հանդես է գալիս Պրեմիեր-լիգայում։

The Times-ի տվյալներով՝ վերջնական արդյունքում պաշտպանը հրաժարվել է այդ հնարավորությունից՝ ականատես լինելով իր համաակումբցի Ադնան Յանուզայի շուրջ ծագած սկանդալից, ինչի պատճառը նրա՝ հավաքականի ընտրության հարցում չկողմնորոշվելն էր։

Դիտումներ: 386 | Ավելացրեց: Admin(Ռունի) | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: