Գլխավոր էջ »
2013 » Դեկտեմբէր » 16 » Դևիդ Մոյեսը համաձայն է Քինի և Շմեյխելի հետ
21:11 Դևիդ Մոյեսը համաձայն է Քինի և Շմեյխելի հետ |
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հայտնել է, որ իրենց քննադատություններում արդարացի են ակումբի նախկին ֆուտբոլիստներ Ռոյ Քինը և Պետեր Շմեյխելը: Հիշեցնենք, որ «Յունայթեդի» նախկին ավագ Քինը, «Շախտյորի» դեմ խաղից հետո քննադատել էր Ռիո Ֆերդինանդին և Էշլի Յանգին: Ինչ վերաբերվում է Շմեյխելին, ապա նա Մոյեսին խորհուրդ էր տվել հունվարին ազատվել 5-6 ֆուտբոլիստից: -Ֆուտբոլիստներն իրենք են խոստովանել, որ պետք է ավելի լավ խաղային: Ես ինձ վրա եմ վերցնում պատասխանատվույթունը, որպեսզի նրանք ավելի լավ խաղ ցուցադրեն: Ես եմ մարզիչը և ես պետք է դա անեմ: Ես համաձայն եմ Քինի և Շմեյխելի հետ, սակայն չեմ կարծում, որ պետք է քննադատել ֆուտբոլիստներին, քանի որ նրանք իսկապես փորձում են անել հնարավոր ամեն ինչ,- ասել է Մոյեսը:
|
Դիտումներ: 325 |
Ավելացրեց: Moder(Չիչարիտո)
| - Վարկանիշ -: 5.0/1 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|