16:11 Դևիդ Մոյեսը հետևել է Մատիաս Գինտերի խաղին | |
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը մարզադաշտից հետևել է Գերմանիայի առաջնության 23-րդ տուրի «Հերտա»-«Ֆրայբուրգ» խաղին, որոն ավարտվել է 0:0 հաշվով: Bild-ը հաղորդում է, որ շոտլանդացի մասնագետը հետևել է «Ֆրայբուրգի» երիտասարդ կիսապաշտպան Մատիաս Գինտերի խաղին: Վերջերս 20-ամյա ֆուտբոլիստը կարիերայում առաջին անգամ հրավեր է ստացել Գերմանիայի հավաքականի կողմից: Գինտերի` «Ֆրայբուրգի» ղեկավարության հետ գործող պայմանագիրը վավերական է մինչև 2018 թվականը: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 9 մլն եվրո: Հավելենք` որոշ տեղեկությունների համաձայն` ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև Դորտմունդի «Բորուսսիան»:
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |