23:36 Դևիդ Մոյեսի օգնական. «Մեր բախտը բերեց» | |
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի օգնական Սթիվ Ռաունդը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանության մասին: Հիշեցնենք, որ վիճակահանության արդյունքում «Մանչեսթեր Յունայթեդին» բաժին հասավ «Օլիմպիակոսը»: -Մեր բախտը բերեց վիճակահանության առումով: Մենք լուրջ աշխատանք կատարեցինք և խմբում առաջին հորիզոնականը զբաղեցրեցինք, որն էլ մեզ հնարավորություն տվեց ավելի թույլ մրցակցի դեմ խաղալ: Սակայն սա Չեմպիոնների լիգան է, իսկ Չեմպիոնների լիգայում սովորական խաղեր չեն լինում: «Օլիմպիակոսը» դուրս է եկել խմբից և մրցաշարի այս հատվածում խաղալու հնարավորություն է ձեռք բերել, այնպես որ այն լավ թիմ է, և նրանց դեմ խաղին մենք լուրջ ենք պատրաստվում: Խաղերը դժվար են լինելու, բայց ես հուսով եմ, որ կհաղթենք,- Ռաունդի խոսքերն է մեջբերում championat.com-ը: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |