14:00 Դևիդ Մոյես. «Ուելբեքը պետք է ավելի շատ գոլեր խփի» | |
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հայտարարել է, որ իր թիմի հարձակվող Դեննի Ուելբեքից ավելի լավ խաղ է սպասում: -Դեննին պետք է ավելի շատ գոլեր խփի: Մենք արդեն խոսել ենք այդ թեմայով և որոշել ենք, որ նա պետք է վերջինը հեռանա մարզումներից: Օրինակ, Ռունին ամեն օր մարզում է բոլոր տեսակի հարվածները: Նա տուգանայիններն է մարզում և հարվածում է սուր անկյուններից: Ես Դեննիին ասել եմ, որ նա նույնպես պետք է այդպես անի: Թեկուզ ամեն վարժության վրա ծախսի 15 րոպե: Մեր երիտասարդները սովոր են շատ մարզվելուն, բայց երբեմն պարտադիր է լինում, որ ինչ-որ մեկը նրանց հիշեցնի այդ մասին,- Մոյեսի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |