Դեպի Վերև
Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 6 » Չիչարիտոն երջանիկ է «Մանչեսթեր Յունայթեդում»
17:41
Չիչարիտոն երջանիկ է «Մանչեսթեր Յունայթեդում»

Չիչարիտո«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Խավիեր Էրնանդեսի գործակալը հայտնել է, որ իր հաճախորդը չի ցանկանում հեռանալ «Օլդ Թրաֆորդից»:

 

Լուրերի համաձայն, Էրնանդեսն այնքան էլ ուրախ չէ Ռոբին Վան Պերսիի, Ուեյն Ռունիի և Դենիել Ուելբեքի հետ մրցակցության համար և մտածում է տեղափոխվել մեկ այլ ակումբ, որտեղ խաղալու ավելի շատ ժամանակ կստանա:

 

Մամուլում նաև խոսվում էր այն մասին, որ «Յունայթեդը» Խավիերին կօգտագործի որևէ աստղային ֆուտբոլիստ ձեռք բերելու գործընթացում:

 

Այդուհանդերձ, Պրեմիեր Լիգայի 22 խաղերում Չիչարիտոն 10 գոլ է հեղինակել, և երջանիկ լինելու պատճառներ ևս ունի:

 

-Նա շատ երջանիկ է «Մանչեսթեր Յունայթեդում»: Խավիերն այստեղ է արդեն 3 տարի, և 2 անգամ դարձել է Պրեմիեր Լիգայի հաղթող: Քչերը կարող են նման հաջողությունների հասնել,- ֆուտբոլիստի գործակալ Էդուարդո Էրնանդեսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Դիտումներ: 324 | Ավելացրեց: Admin(Վիդիչ) | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: