Դեպի Վերև
Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբէր » 9 » Չեմպիոնների լիգայի վերջին տուրին ընդառաջ
12:26
Չեմպիոնների լիգայի վերջին տուրին ընդառաջ
Champions_League

Դեկտեմբերի 10-ին՝ Երևանի ժամանակով ժամը 23:45-ին կմեկնարկեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի առաջին 8 հանդիպումները: Պայքարի դուրս կգան A, B, C և D խմբի թիմերը:

A խումբ
Մանչեսթեր Յունայթեդ-Շախտյոր Դոնեցկ
Ռեալ Սոսիեդադ-Բայեր Լևերկուզեն

Արդեն 5-րդ տուրում Մանչեսթեր Յունայթեդը ապահովել է իր տեղը թե՛ փլեյ-օֆֆում, թե՛ առաջին հորիզոնականում: Այս խմբում հիմնական պայքարը ծավալվելու է երկրորդ տեղի համար, այս պայքարում իրար հետ մրցում են Դոնեցկի Շախտյորն ու Լևերկուզենի Բայերը: Ներկա պահին Շախտյորը 1 միավորի առավելություն ունի Բայերից (Շախտյոր՝ 8, Բայեր՝ 7), սակայն նրանց դժվար հանդիպում է սպասվում Օլդ Թրաֆորդում: Իսկ Բայերը համեմատաբար ավելի հեշտ հանդիպում կանցկացնի հյուրընկալվելով խմբի հետնապահ Ռեալ Սոսիեդադին:

B խումբ
Գալաթասարայ-Յուվենտուս
Կոպենհագեն-Ռեալ Մադրիդ

Խմբի առաջատրը Մադրդի Ռեալն է, ով ևս ապահովել է իր տեղը փլեյ-օֆֆում: Այս խմբում ևս պայքարն ընթանալու է երկրորդ տեղի համար: Իրար հետ կպայքարեն Թուրինի Յուվենտուսը, թուրքական Գալաթասարաը և Դանիական Կոպենհագենը: Ներկա պահին Յուվենտուսն ավելի բարենպաստ դիրքում է գտնվում՝ երկու թիմերին էլ գերազանցելով 2 միավոր(Յուվենտուս՝ 6, Գալաթասարայ՝ 4 Կոպենհագեն՝ 4):

C խումբ
Բենֆիկա-Պարի Սեն-Ժերմեն
Օլիմպիակոս-Անդերլեխտ

Հերթական խումբը, որտեղ պայքարը կընթանա երկրորդ տեղի համար, քանի որ առաջին հորիզոնականով փլեյ-օֆֆ դուրս կգա Պարի Սեն-Ժերմենը: Իսկ երկրորդ տեղի համար իսկական կռիվ կտան Օլիմպիակոսն ու Բենֆիկան, երկու թիմերն էլ ունեն հավասար՝ 7-ական միավորներ: Խմբի հետնապահ Անդերլեխտը վաստակել է ընդհամենը 1 միավոր:

D խումբ
Բավարիա Մյունխեն-Մանչեսթեր Սիթի
Վիկտորիա Պլզեն-ԲԿՄԱ Մոսկվա

Խաղային օրվա միակ խումբը, որտեղ արդեն հայտնի են փլեյ-օֆֆի մասանկիցները, առաջին հորիզոնականում է Մյունխենի Բավարիան, իսկ երկրորդ հորիզոնականում՝ Մանչեսթեր Սիթին: Իսկ Վիկտորիան և ԲԿՄԱ-ն կպայքարեն Եվրոպայի լիգայի ուղեգրի համար:

Դիտումներ: 326 | Ավելացրեց: Admin(Ռունի) | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: