10:58 ՉԵԼՍԻՆ ԱՌԱՋԱՐԿ Է ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՌՈՒՆԻԻ ՀԱՄԱՐ | |
Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին հայտնվել է Լոնդոնի «Չելսիի» տրանսֆերային հետաքրքրրությունների շրջանակում: Դեռ մրցաշրջանի ավարտից հետո, 27-ամյա հարձակվողը ցանկություն էր հայտնել լքել մանչեսթերյան ակումբը: Վերջին փորձը՝ Ռունիին իր մտադրությունից ետ պահելու նպատակով՝ կկատարի թիմի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը, ով այսօր՝ հուլիսի 2-ին հանդիպելու է ֆուտբոլիստի հետ, հայտնում է «The Telegraph»-ը: Ռունիի տրանսֆերի մասին հուշում է նաև նրա աշխատավարձը, որն այժմ կազմում է՝ շաբաթական 250 հազար ֆունտ ստերլինգ: Մոյեսը լրջորեն ցանկանում է կրճատել ակումբի աշխատավարձների բյուջեն: Սակայն հասարակական կարծիքի ճնշման դեպքում՝ շոտլանդացի մասնագետը կարող է նոր պայմանագիր առաջարկել հարձակվողին: Անգլիական մամուլը հայտնում է, որ Ռունիի ծառայություններով ակտիվորոն հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»: Ուեյնը ևս բազմաթիվ անգամ ասել է, որ ցանկանում է աշխատել Ժոզե Մոուրինյոյի հետ: Ֆուտբոլիստի համար «Ազնվականները» պատրաստ են 20 միլիոն ֆունտ ստերլինգ առաջարկել: Սակայն Ռունիի՝ Լոնդոն տեղափոխության հարցում՝ կա մեկ խոչընդոտ: «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայն է բաց թողնել ֆուտբոլիստին միայն արտասահմանյան առաջնություն: Անգլիայի հավաքականի հարձակվողին իրենց թիմում են ցանկանում տեսնել նաև ՊՍԺ-ն և Մադրիդի «Ռեալը»: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |