19:46 Բրազիլիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստը՝ «Յունայթեդ»-ի թիրախում | |
«Կրուզեյրո»-ի կիսապաշտպան Էվերթոն Ռիբեյրոն հայտարարել է, որ ցանկանում է շարունակել կարիերան «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Այդ մասին հայտնում է ESPN Brasil-ը: «Հիանալի թիմ է, որը խաղում է Եվրոպայում: Դա յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանք է: Ես զգում եմ, որ պատրաստ եմ խաղալ աշխարհի ցանկացած մասում: «Կարմիր սատանաներ»-ի կազմում խաղում են Կագավան, Ռունին, դարպասապահ դե Խեան: Ես հետևում եմ նրանց խաղին, հիանալի գիտեմ այդ ֆուտբոլիստներին: «Յունայթեդ»-ը մեծագույն թիմ է: Կարող եմ հանդես գալ կիսապաշտպանության գծում: Սակայն նաև կարող եմ հիանալի փլեյմեյքեր լինել և գրոհներ կազմակերպել: Խնդրել եմ գործակալիս և «Կրուզեյրո»-ին քննարկել այս հարցը»,- ասել է բրազիլացի ֆուտոբլիստը: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |