Դեպի Վերև
Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 14 » «Բորուսսիան» Լևանդովսկուն բաց չի թողնում «Յունայթեդ»
17:15
«Բորուսսիան» Լևանդովսկուն բաց չի թողնում «Յունայթեդ»

Դորտմունդի «Բորուսսիան» անում է ամեն ինչ, որպեսզի թիմում պահի առաջատար հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն:

Հիշեցնեք' Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակցի ղեկավարներից մեկը' Հանս-Յոահիմ Վացկեն, ավելի վաղ նշել էր, որ լեհ ֆուտբոլիստն այս ամառ «Բավարիա» չի տեղափոխվի: Դրանից հետո նորից ակտիվացավ «Մանչեսթեր Յունայթեդը», ով վաղուց էր հետևում Ռոբերտի շուրջ ծավալված իրավիճակին:

Մյունխենյան ու մանչեսթերյան ակումբները պատրաստ են Լևանդովսկու համար վճարել 20 մլն. ֆունտ, սակայն դորտմունդցիները մտադիր չեն քննարկել այդ առաջարկները: Ավելին, նրանք ցանկանում են բարձրացնել հարձակվողի աշխատատավարձը ու բարելավված պայմաններով նոր պայմանագիր առաջարկել:

«Յունայթեդի»' Լևանդովսկու նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է թիմից Ուեյն Ռունիի հեռանալու ցանկության հետ: Հիշեցնենք' Ռոբերտը վերջին երկու մրցաշրջաններում աչքի է ընկել 66 անգամ:

Դիտումներ: 355 | Ավելացրեց: Admin(Ռունի) | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: