11:11 «Բարսելոնան» կզիջի Ալկանտարային և Վիլյային, որպեսզի գնի Ռունիին | |
Կատալոնական ակումբը լրջորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիի ծառայություններով և ամեն հնարավոր տարբերակ գործադրելու է նրան գնելու համար: Հաղորդում է Sport.es-ը: «Բարսելոնան» պատրաստ է գործարքի մեջ ներառել Տիագո Ալկանտարային և Դավիդ Վիլյային: Նրանց ակումբը գնահատում է 26 մլն եվրո, իսկ Ռունիի տրանսֆերային արժեքը 30 մլն եվրո է: Նշենք, որ պաշտոնական առաջարկություն դեռևս չի եղել: Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել Ալկանտարային, իսկ «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հայտարարել էր, որ Ռունին չի վաճառվում:
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |