Դեպի Վերև
Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 10 » Անհամբեր սպասում եմ նոր մրցաշրջանին. Վան Պերսի
20:46
Անհամբեր սպասում եմ նոր մրցաշրջանին. Վան Պերսի
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռոբին վան Պերսին հայտարարել է, որ իր համար հետաքրքիր կլինի թիմի համար նոր դարաշրջան թևակոխել՝ առանց Ալեքս Ֆերգյուսոնի, որին կփախարինի Դևիդ Մոյեսը:

«Մեզ նոր ժամանակաշրջան է սպասվում, և ես անհամբերությամբ եմ սպասում դրան: Նման իրավիճակը մեր աշխատանքի մի մասն է, և մենք պետք է հաղթահարենք այն:

Սկզբում պետք է հաճույք ստանալ անցած մրցաշրջանից, ապա մի քանի շաբաթ անց մենք կսկսենք հաջորդ մրցաշրջանի նախապատրաստությունը, որին անհամբերությամբ ենք սպասում:

Առջևում նոր դարաշրջան է սպասվում, նոր խնդիրներ նոր մասնագետի, և գուցե նորեկ խաղացողների հետ: Մենք կրկին ցանկանում ենք հաղթանակ տանել ԱՊԼ-ում»,- վան Պերսիին մեջբերում է MUTV –ին:

Հիշեցնենք, որ 2012/13թթ մրցաշրջանում վան Պերսին դարձել է ԱՊԼ-ի լավագույն ռմբարկու՝ դառնալով 26 գոլի հեղինակ:
Դիտումներ: 391 | Ավելացրեց: Moder(Նանի) | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: