Դեպի Վերև
Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 10 » ԱՆԳԼԻԱՅԻ ՍՈՒՊԵՐԳԱՎԱԹԻ ԽԱՂԸ ԿԿԱՅԱՆԱ ՕԳՈՍՏՈՍԻ 11-ԻՆ
20:52
ԱՆԳԼԻԱՅԻ ՍՈՒՊԵՐԳԱՎԱԹԻ ԽԱՂԸ ԿԿԱՅԱՆԱ ՕԳՈՍՏՈՍԻ 11-ԻՆ
Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան հաստատել է Անգլիայի սուպերգավաթի խաղի օրը, որտեղ մրցելու են Պրեմիեր Լիգայի հաղթող «Մանչեսթեր Յունայթեդը» և Անգլիայի գավաթակիր «Ուիգանը»:
Հանդիպումը կկայանա «Ուեմբլիում»` օգոստոսի 11-ին:

Ինչպես հայտնի է, Լոնդոնի Օլիմիպիադայի պատճառով անցած տարի սուպերգավաթի խաղը կայացավ Բիրմինգհեմում, որտեղ «Մանչեսթեր Սիթին» 3:2 հաշվով հաղթեց «Չելսիին»: Այս անգամ խաղը տեղափոխելու պատճառ չկա և ավանդույթի համաձայն խաղը կկայանա «Ուեմբլիում»:

Հատկանշական է, որ այս խաղն առաջին պաշտոնական խաղը կլինի Դևիդ Մոյեսի համար՝ որպես «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ: Նույնը վերաբերվում է նաև «Ուիգանի» ապագա մարզչին:

Հավելենք, որ առաջիկա հանդիպմանը «կարմիր սատանաների» երկրպագուներին հատկացրել են 35 հազար տոմս, մինչդեռ «Ուիգանի» երկրպագուները ստացել են ընդամենը 15 հազար տոմս:
Դիտումներ: 377 | Ավելացրեց: Moder(Նանի) | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: