18:26 Ալեքս Ֆերգյուսոնի նախկին օգնականը տեղափոխվեց «Անժի» | |
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնի օգնական Ռենե Մելենստենը դարձել է «Անժիի» գլխավոր մարզիչ Գուս Հիդինկի օգնականը, հաղորդում է Voetbal International-ը։ Մելենստենն «Անժիի» հետ մեկ տարվա պայմանագիր է կնքել։ Հիշեցնենք, որ հոլանդացի մասնագետն անգլիական ակումբում աշխատել է 2001-ից։ 2006-ից 2007-ը Մելենստենը մարզել է դանիական «Բրոնդբյուն»։ Այնուհետեւ նա կրկին վերադարձել է անգլիական ակումբ, որտեղ աշխատել է հիմնական թիմի հետ։ Ավելի վաղ իրենց պաշտոններից հեռացել էին Ֆերգյուսոնի մյուս օգնականները՝ Մայկ Ֆելանը եւ դարպասապահների մարզիչ Էրիկ Սթիլը։ NEWS.am Sport
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |