Դեպի Վերև
Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբէր » 19 » Էշլի Յանգ. «Ցանկանում եմ ավելի շատ խաղալ»
17:57
Էշլի Յանգ. «Ցանկանում եմ ավելի շատ խաղալ»

Էշլի Յանգ«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Էշլի Յանգը հայտնել է, որ ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ:

 

Լիգայի գավաթի երեկվա խաղում հենց Յանգը դարձավ գլխավոր հերոսը, ում խփած գոլի շնորհիվ «Յունայթեդը» դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այժմ Էշլին հուսով է տեղ գտնել հիմնական կազմում:

 

-Ես շատ ուրախ եմ այդ գոլի համար: Ես ցանկանում եմ ավելի շատ խաղալ: Ցանկանում եմ լինել հիմնական կազմում և օգնել թիմին,- Յանգի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը:

 

Հիշեցնենք, որ «Յունայթեդը» հյուրընկալվելիս 0:2 հաշվով հաղթեց «Ստոկ Սիթիին» և հաջորդ փուլում կհանդիպի «Սանդերլենդի» հետ, որը պայքարից դուրս է թողել «Չելսիին»:

Դիտումներ: 328 | Ավելացրեց: Նանի | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: