Դեպի Վերև
Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբէր » 19 » Էվրա. Երբեք նման եղանակային պայմաններում չէի խաղացել (շարժանկարներ)
15:54
Էվրա. Երբեք նման եղանակային պայմաններում չէի խաղացել (շարժանկարներ)

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Պատրիս Էվրան խոսել է երեկ Անգլիայի լիգայի գավաթի շրջանակներում «Սթոք Սիթիի» հետ հանդիպման ժամանակ (2:0) եղանակային վատ պայմանների մասին։ Հիշեցնենք, որ ուժեղ անձրևի ու կարկուտի պատճառով մրցավարն ստիպված եղավ անգամ ընդհատել հանդիպումը։

«Երբեք նման պայմաններում չէի խաղացել։ Դա իրոք բարդ էր, և պետք է արժանին մատուցել «Ման. Յու.»-ի խաղացողներին։ Սթոքում հանդպումը ճակատամարտ է։ Հաղթել 2։0 հաշվով և գոլ բաց չթողնել. կարող ենք գոհ լինել մեր արդյունքից։

Երբ ընդհատումից հետո դաշտ վերադարձանք, այն ջրափոսերով էր ծածկված։ Դրա համար մարզիչը ցանկանում էր, որ երկրորդ խաղակեսում ավելի լավ մեկնարկենք։

Երբ անձրն ու կարկուտը դադարեցին, մենք շարունակեցինք ֆուտբոլ խաղալ։ Կարևոր էր, որ կարողացանք գնդակ պահել»,-նշել է Էվրան։

 

Դիտումներ: 309 | Ավելացրեց: Admin(Ռունի) | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: