Դեպի Վերև
Գլխավոր էջ » 2014 » Փետրվար » 28 » Էվրա. Բոլորս աջակցում ենք Մոյեսին
14:28
Էվրա. Բոլորս աջակցում ենք Մոյեսին

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Պատրիս Էվրան հայտարարել է, որ չնայած թիմի անհաջող խաղին, ֆուտբոլիստները շարունակում են աջակցել գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսին:

-Ակումբում մեծ փոփոխություններ են կատարվել: Ոչ ոք չի սիրում փոփոխություններ: Բոլորս աջակցում ենք գլխավոր մարզչին, և մենք անելու ենք ամեն ինչ Չեմպիոնների լիգայում պայքարը շարունակելու համար: Իմ` ակումբի նկատմամբ ունեցած սերը չի փոխվելու,-Էվրայի խոսքերը մեջբերել է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Ման. Յունայթեդը» 0:2 հաշվով պարտվել է «Օլիմպիակոսին»:

Դիտումներ: 716 | Ավելացրեց: Admin(Ռունի) | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: