Դեպի Վերև
Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբէր » 20 » Աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչները
14:38
Աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչները
Բրազիլական Pluri Consultoria ընկերությունը ներկայացրել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլային մարզիչների աղյուսակը:

Առաջին տեղում է Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, ով տարեկան վաստակում է 17 միլիոն եվրո։ Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն երկորդն է: Ամենաբարձր վարձատրվող մարզիչների ցուցակում 30-րդ տեղը զբաղեցնում է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն, ում տարեկան աշխատավարձը 2,35 մլն եվրո է կազմում:

Աշխարհի ամեբարձր վարձատրվող մարզիչները

1. Խոսեպ Գվարդիոլա («Բավարիա»)՝ 17 մլն եվրո
2. Ժոզե Մոուրինյո («Չելսի»)՝ 10,03
3. Մարչելո Լիպի («Գուանչժու Էվերգրանդ»)՝ 10 
4. Արսեն Վենգեր («Արսենալ»)՝ 8,2 
5. Ֆաբիո Կապելո (Ռուսաստանի հավաքական)՝ 7,8 
6. Կարլո Անչելոտի («Ռեալ»)՝ 7,5 
7. Դևիդ Մոյես («Մանչեսթեր Յունայթեդ»)՝ 5,9
8. Խերարդո Մարտինո («Բարսելոնա»)՝ 5,4 
9. Յուրգեն Կլոպ (Դորտմունդի «Բորուսիա»)՝ 4,3
10. Մանուել Պելեգրինի («Մանչեսթեր Սիթի»)՝ 4,165
11. Ժորժե Ժեզուս («Բենֆիկա»)` 4
12. Բրենդան Ռոջերս («Լիվերպուլ»)` 3,894
13. Սեմ Էլարայդս («Վեսթ Հեմ»)` 3,54
14. Ռոյ Հոջսոն (Անգլիայի հավաքական)` 3,54
15. Ռոբերտո Մանչինի («Գալաթասարայ») 3,5
16. Ռաֆա Բենիտես («Նապոլի»)`3.5
17. Լուչանո Սպալետի («Զենիթ»)` 3,3
18. Կլաուդիո Ռանյերի («Մոնակո»)` 3
19.Լորան Բլան (ՊՍԺ)` 3
20. Անտոնիո Կոնտե («Յուվենթուս»)` 3
21. Չեզարե Պրանդելի (Իտալիայի հավաքական)` 3
22. Մասիմիլիանո Ալեգրի («Միլան»)`2,8
23. Լուիս Ֆելիպե Սկոլարի (Բրազիլիայի հավաքական)` 2,758

Նշենք, որ ներկայացված է մասնագետների տարեկան աշխատավարձը և ներառում են հարկերը:
Դիտումներ: 325 | Ավելացրեց: Admin(Ռունի) | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: